հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսը վերածվել է քաղաքականության. Լուկաշենկո

Կորոնավիրուսը վերածվել է քաղաքականության. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ կորոնավիրուսը «մուտացիայի» է ենթարկվել և վերածվել քաղաքականության։

«Այդ COVID-ը վերածվել է քաղաքականության։ Ես դրան սպասում էի»,-ասել է նա, տեղեկացնում է BelTA-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսն առայժմ վերահսկում է համաճարակային իրավիճակը։ Լուկաշենկոյի խոսքերով՝ մասնավորապես, «թունելի վերջում լույս» է երևացել այն ժամանակ, երբ Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկի ծանրաբեռնվածությունը նվազել է կորոնավիրուսի վարակակիրների ապաքինումից և դուրս գրումից հետո։

Այնուամենայնիվ, Լուկաշենկոն շեշտը դնում է տնտեսության վրա, քանի որ, նրա խոսքերով, «թոքաբորբը կանցնի, իսկ հաց պետք է լինելու նաև դրանից հետո»։

  • Կիսվել: