ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ կարող են կրկին վարակվել. ԱՀԿ

Կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ կարող են կրկին վարակվել. ԱՀԿ

Մարդիկ, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով, կարող են կրկին վարակվել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց իմունիտետը կարող է թուլանալ մի քանի ամիս անց, հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները:

ԱՀԿ նոր հիվանդությունների բաժանմունքի վարիչ, դոկտոր Մարիա վան Կերչովն ասել է, որ հիվանդները «հասնում են իմունային արձագանքի որոշակի մակարդակի»:
 
Ժնեւում կազմակերպության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Մենք չգիտենք, թե որքանով է ուժեղ այս պաշտպանությունը եւ որքան կտեւի այն: Այսպիսով, ներկայում իրականացվում են մի շարք ուսումնասիրություններ, որոնք փորձում են պատասխանել այս հարցերին»:
 
ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանն էլ նշել է, որ բավարար տվյալներ չկան՝ պարզելու, թե կարո՞ղ են արդյոք  կորոնավիրուսով կրկին վարակվել այն մարդիկ, որոնց մոտ առկա են հակամարմիններ:

  • Կիսվել: