ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսն Չինաստան են բերել ամերիկացի զինվորականները. Չինացի պաշտոնյա

Կորոնավիրուսն Չինաստան են բերել ամերիկացի զինվորականները. Չինացի պաշտոնյա

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը կարծիք է հայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում է հայտնվել ամերիկացի զինվորականների մեղքով։ 

«ԱՄՆ-ում ե՞րբ է հայտնվել «զրոյական» պացիենտը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ո՞ր հիվանդանոցներ են նրանց հոսպիտալացվել։ Հավանաբար, ԱՄՆ բանակն է համաճարակը բերել Ուհան։ Թափանցի՛կ եղեք։ Հրապարակե՛ք տվյալները։ ԱՄՆ-ը մեզ բացատրություն է պարտք»,- թվիթերի իր էջում գրել է չինացի պաշտոնյան:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 13-ի դրությամբ կազմում է 134 829 մարդ, մահացել են 4 984–ը։ Ընդհանուր առմամբ հիվանդությունը տարածված է աշխարհի 127 երկրում:


  • Կիսվել: