ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 240 000-ը. Worldometers

Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 240 000-ը. Worldometers

Ըստ worldometers կայքի տվյալների՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հասել է 240 381-ի:

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 65 000-ը: Ներկա պահին երկրի ողջ տարածքում 904 640 ակտիվ վարակակիր կա:

Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր վարակվել է 3 424 356 մարդ, ապաքինվել է 1 093 766 մարդ:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ ամենից շատ տուժել են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Ֆրանսիան: Այս երկրներում կորոնվիրուսից մահացածների թիվը գերազանցել է 24 հազարը:

Վարակման մեծ թվով դեպքեր են գրանցվել նաև Գերմանիայում, սակայն այնտեղ մեծ է նաև ապաքինման տոկոսը:

Նշվում է, որ հաջորդը վարկակիրների թվով Ռուսաստանն է. այստեղ վարակվել է 124 054 մարդ, մահացել՝ 1222-ը:

  • Կիսվել: