ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Կորոնավիրուսի տարածումից մինչ օրս աշխարհում զինյալ հակամարտությունների պատճառով անօթևանի կարգավիճակում են հայտնվել հազարվոր մարդիկ

Կորոնավիրուսի տարածումից մինչ օրս աշխարհում զինյալ հակամարտությունների պատճառով անօթևանի կարգավիճակում են հայտնվել հազարվոր մարդիկ

Նորվեգիայի փախստականների խորհուրդը հայտարարել է.«Կորոնավիրուսի պանդեմիայի մեկնարկից մինչ օրս աշխարհում տարբեր երկրների միջև առկա զինյալ հակամարտությունների պատճառով անօթևանի կարգավիճակում է հայտնվել 600 հազար մարդ, գրոում է parstoday.com-ը:

Ֆրանս-Պրես գործակալության հաղորդմամբ, Նորվեգիայի փախստականների խորհուրդը հստակեցրել է. «Մարտի 23-ին կորոնավիրուսի համավարակի մեկնարկից մինչև մայիսի 15-ը աշխարհում պատերազմական կարգավիճակում գտնվող ու անապահով 19  երկրներում առնվազն 661 մարդ հայտնվել է անօթևանի կարգավիճակում»: 

Ըստ այս հաղորդման անօթևանները գտնվում են առողջապահական ողբալի վիճակում և առավել քան ուրիշները նրանց սպառնում է Covid-19 հիվանդությունը: 

Մարտի 23-ին, կորոնավիուսի բռնկման թոհուբոհում խոցելի անձանց պաշտպանելու համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել ողջ աշխարհում դադարեցնել բոլոր պատերազմներն ու զինյալ հակամարտությունները:

 

  • Կիսվել: