ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ԱՀԿ

Կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանը հայտնել է, որ գլոբալ մակարդակով COVID-19-ի տարածումն արագանում է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որոշ երկրներ թույլատրել են տնտեսվարողներին աշխատել, փորձել են վերադառնալ սոցիալական կյանքի, սակայն բախվել են վարակման դեպքերի թվի աճի։ Շատ մարդիկ գտնվում են խոցելի խմբերում։ Ծանր իրականությունն այն է, որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել։ Չնայած, որոշ երկրներ առաջընթաց են գրանցել, սակայն գլոբալ մակարդակով համավարակի զարգացումն արագանում է»,- ասել է Ադհանը։

  • Կիսվել: