չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսի պատճառով հնարավոր է սուրճի դեֆիցիտ

Կորոնավիրուսի պատճառով հնարավոր է սուրճի դեֆիցիտ

Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի համաճարակը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի, տեղեկացնում է «Bloomberg»-ը:

Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտի հետ կապված դժվարությունների և աշխատողների վախի պատճառով հնարավոր է պարզապես մարդիկ չհերիքեն սուրճի հատիկները հավաքելու համար: Սա հատկապես վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային և Պերուին:

Բերքահավաքը պետք է սկսվի հաջորդ ամիս, սակայն շատ աշխատողներ հեռանում են տնկարկներից՝ վարակելու մեծ հավանականության և ցածր աշխատավարձի պատճառով:

Ինչպես հաղորդվում է՝ շուկայում արդեն սպասվում է սուրճի գնի աճ:

  • Կիսվել: