երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում. ԱՀԿ

Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում. ԱՀԿ

COVID-19-ի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում:

Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն՝ Կոպենհագենում կայացած բրիֆինգի ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մաասնավորապես, նշել է. ՛՛Ինչպես բոլոր վիրուսները, COVID-19-ը նույնպես ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ անհանգստությունը SARS CoV-2 (VOC) տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված: Եվրոպայի 22 երկրում այդ նոր տարբերակը հայտնաբերվել է՛՛:

Ըստ Կլյուգեի՝ կորոնավիրուսի նոր տարբերակը տարածվում է ավելի արագ, չնայած որ հիվանդությունը, որը նա առաջացնում է, էական փոփոխությունների չի ենթարկվել: SARS CoV-2 (VOC) տարբերակը գրանցվել է բոլոր տարիքային խմբերի շրջանում:

 

  • Կիսվել: