շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պայքարում միակողմանի բռնի քայլերը բժշկական ահաբեկչություն են. Զարիֆ

Կորոնավիրուսի դեմ պայքարում միակողմանի բռնի քայլերը բժշկական ահաբեկչություն են. Զարիֆ

Հինգշաբթի օրն Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների շուրջ խորհրդակցության(CICA) պետությունների ԱԳ նախարարների տեսակապի ձևաչափով գումարած նիստում կարևորելով այդ կազմակերպության առանցքային դերը բազմակողմանիության խթանման և համագործակցության երաշխավորման գործում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է.«Անտարակույս ռեսուրսների մոբիլիզացումն անհրաժեշտ է Covid-19- ի նման մեծ մարտահրավերի դեմ համատեղ պայքարի համար», գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ CICA- ի անդամները պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը կազմակերպության շրջանակում և  ՄԱԿ-ի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համակարգված ծրագրեր իրականացնեն, Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Մարդկանց և մարդկային արժանապատվության փրկությունն ամեն ինչից վեր է»:

«Իրանը պատրաստ է միանալ իր ընկերներին և հարևաններին CICA-ում  և փոխանակվել գիտելիքներով ու փորձով այս հավաքական առաքելության մեջ», - ասել է Զարիֆը, հավելելով՝ «Ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը, որոնք սպառնում են մարդկանց առողջությանն ու անվտանգությանը, միասնաբար աշխատելն ու  ընդհանուր լուծումներ գտնելն է»:

  • Կիսվել: