կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողները վարակիչ չեն. ԱՀԿ

Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողները վարակիչ չեն. ԱՀԿ

Կորոնավիրուսի ասիմպտոմային փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում։ Այս մասին հայտարարել Է ԱՀԿ-ի ՝ COVID-19-ին արձագանքելու տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերխովան՝ կազմակերպության մեդիաբրիֆինգի ժամանակ ։

"Ելնելով մեր ունեցած տվյալներից ՝ քիչ հավանական է թվում, որ ասիմպտոմային կրողը վարակը մեկ ուրիշին փոխանցի, - ասել է նա,- ՛՛Մենք մի շարք զեկույցներ ունենք այլ երկրներից ։ Այնտեղ հետեւում են ասիմպտոմատիկ կրողներին, նրանց շփումներին, եւ հետագա փոխանցում չեն հայտնաբերում ։ Դա շատ հազվադեպ է տեղի ունենում" ։

Սակայն, նշել է Վան Կերկխովան, ասիմպտոմային դեպքերին հաճախ սխալ են դասվում COVID-19-ի դեպքերը թեթեւ ընթացքով, ինչպես նաեւ ոչ տիպային կամ դեռեւս չդրսեւորված ախտանիշներով: Այս դեպքում մարդը վարակիչ է դառնում ախտանիշների ի հայտ գալուց 2-3 օր առաջ: Հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքը ենթադրում է հիվանդության ողջ ընթացքում ախտանիշների բացակայություն:

"Երբ մենք դիտում ենք տվյալները եւ պարզում, թե իրականում քանի դեպք է եղել ասիմպտոմային, մենք հայտնաբերում ենք, որ հաճախ խոսքը իրականում թույլ արտահայտված ախտանիշների մասին է",-ընդգծել է նա:

Վարակման դեպքերի գրեթե կեսը տեղի է ունենում այն բանից առաջ, երբ հիվանդի մոտ ախտանշաններ ի հայտ գան, նշել են ԱՀԿ-ի մասնագետները: Բայց դա չի նշանակում, որ նա ունի ասիմպտոմային վարակ, ախտանշանները պարզապես դեռ չեն դրսեւորվել:

  • Կիսվել: