հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ Ուհանը ճանաչվել է ցածր ռիսկի գոտի

Կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ Ուհանը ճանաչվել է ցածր ռիսկի գոտի

Ուհան քաղաքը, որը կորոնավիրուսային վարակի տարածման օջախ է դարձել, այսօր հայտարարվել է ցածր ռիսկի շրջան, նշված է տարածաշրջանի COVID-19-ի տարածման պրոֆիլակտիկայի եւ վերահսկման շտաբի տարածած հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ այսպիսով՝ Հուբեյի տարածաշրջանում այլեւս չկան ռիսկի բարձր եւ միջին մակարդակ ունեցող քաղաքներ եւ շրջաններ

Ապրիլի 18-ի դրությամբ տարածաշրջանում 76 քաղաք եւ շրջան ռիսկի ցածր մակարդակ ունեն, եւ ոչ մի հատ՝ միջին եւ բարձր։ Ընդ որում՝ Ուհանի բոլոր 13 թաղամասերը նույնպես ճանաչվել են ռիսկի ցածր մակարդակ ունեցող։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հուբեյի իշխանությունները քաղաքների եւ շրջանների դասակարգում էին սահմանել՝ համաճարակային ռիսկի հետ կապված։ Այսպես, ռիսկի ցածր մակարդակ ունեցող գոտիներ են համարվում նրանք, որտեղ ընդհանրապես կորոնավիրուսի հաստատված դպքեր չկան կամ 14 օր անընդմեջ նոր դեպքեր չեն գրանցվել։

Հայտնի է, որ ռիսկի միջին մակարդակ ունեցող գոտիներ են համարվում նրանք, որտեղ վերջին 14 օրերին եղել են հաստատված դեպքեր, սակայն դրանց ընդհանուր թիվը երկու շաբաթում չի գերազանցել 50-ը, կամ եթե 14 օրում հայտնաբերվել է 50-ից ավելի դեպք, սակայն չեն գրանցվել խմբային կամ զանգվածային վարակներ։

  • Կիսվել: