Կոլումբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 110 զինվոր
Կոլումբիայի հարավում Hercules C-130 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը, տեղեկացնում է Reuters-ը։
Սանչեսի խոսքով՝ ինքնաթիռում 110 զինվոր է եղել։
Վթարը, ըստ նախարարի, տեղի է ունեցել Պերուի սահմանին գտնվող Պուերտո Լեգուիսամոյից թռիչքից հետո՝ զորքեր տեղափոխելիս։ «Զոհերի ճշգրիտ թիվը և վթարի պատճառները դեռևս պարզված չեն»,- ասել է նա։
Փետրվարի վերջին վթարի էր ենթարկվել նաև Բոլիվիայի ռազմաօդային ուժերին պատկանող Hercules C-130 ինքնաթիռը։ Զոհվել էր ավելի քան 20, վիրավորվել՝ 30 մարդ։
Տեսանյութը՝ այստեղ:


