շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոչ իշխանությանը՝ Սաակաշվիլիին տեղափոխել Եվրոպա

Կոչ իշխանությանը՝ Սաակաշվիլիին տեղափոխել Եվրոպա

Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։ Հայտնում է Aliq.ge-ն։

Նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը: Նրանց կարծիքով, այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի առողջության արագ ու կտրուկ վատթարացումը։ Դա, ըստ նրանց, խոսում է այն մասին, որ ներկայիս բժշկական միջամտությունները չեն ապահովում և չեն օգնում նրա արագ ապաքինմանը։ Ուստի նրանք կարծում են, որ իրավիճակի շտկման հրատապ միջոցառումներն ընդունելի են, քանի դեռ իրավիճակը կրիտիկական կետի չի հասել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: