չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Կինը հենց այնպես չի ապտակում․ Պեսկովը մեկնաբանել է Մակրոնի «ապտակի» միջադեպը

Կինը հենց այնպես չի ապտակում․ Պեսկովը մեկնաբանել է Մակրոնի «ապտակի» միջադեպը

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ինքնաթիռում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրա կնոջ՝ Բրիժիթի միջադեպը, նշել է, որ կինը հենց այնպես չի ապտակում ամուսնուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, ես այնուամենայնիվ համոզված եմ, որ ճիշտ չի լինի, որ մենք մեկնաբանենք Մակրոնների ընտանեկան գործերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի՝ միջադեպը մեկնաբանելու խնդրանքին։

«Մյուս կողմից, եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում։ Բայց դա մեր գործը չէ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ամերիկյան Associated Press գործակալությունը տեսանյութ էր տարածել Ֆրանսիայի նախագահի՝ Վիետնամ ժամանելու մասին։ Կադրերում Մակրոնը դեռ ինքնաթիռի ներսում է, եւ այդ պահին հայտնվում է կնոջ ձեռքը, թեեւ նա ինքը չի երեւում։ Նա արագ ձեռքը բարձրացրել է ամուսնու երեսին՝ կարծես ապտակելով նրան։ BFM TV-ն ավելացրել է, որ պետության ղեկավարը զարմացած տեսք ուներ, բայց արագ շրջվել է՝ ողջունելու իրեն դիմավորողներին։ Միջադեպից հետո Մակրոնը, ինչպես միշտ, ձեռքը մեկնել է կնոջը, սակայն նա անտեսել է նրա ձեռքն ու բռնել բազրիքը։

  • Կիսվել: