չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիմ Չեն Ընը զինվորականներին կոչ է արել պատրաստ լինելու միջուկային սպառնալիքի «կանխարգելիչ զսպման»

Կիմ Չեն Ընը զինվորականներին կոչ է արել պատրաստ լինելու միջուկային սպառնալիքի «կանխարգելիչ զսպման»

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը զինվորական հրամանատարությանը կոչ է արել՝ պահպանելու հանրապետության զինված ուժերի և պաշտպանունակության մակարդակը, այդ թվում՝ պատրաստ լինելու հնարավոր հակառակորդի միջուկային սպառնալիքի «կանխարգելիչ զսպմանը»՝ փոխանցում է ТАСС-ը:

Կիմը հավելել է, որ աշխարհում տարբեր ուժեր կոշտ պայքար են մղում միմյանց դեմ, իսկ սեփական շահերը պաշտպանել կարելի է միայն հզորանալու և ճնշող ռազմական հզորություն ու տպավորիչ հարձակողական ներուժ ունենալու դեպքում:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը կոչ է արել՝ նոր էջ բացելու երկրի զինված ուժերի զարգացման գործում:

  • Կիսվել: