կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կիմ Չեն Ընը պատրաստ է աջակցել Մոսկվայի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար

Կիմ Չեն Ընը պատրաստ է աջակցել Մոսկվայի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի արտգործնախարարին վստահեցրել է, թե Փհենյանը պատրաստ է «անվերապահորեն աջակցել» Մոսկվայի բոլոր ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, հաղորդել են տեղի պետական լրատվամիջոցները։

Սերգեյ Լավրովը եռօրյա այցով մեկնել էր Հյուսիսային Կորեա՝ երկու երկրների միջև խորացող ռազմական համագործակցության ֆոնին։ Անցած տարի կողմերը ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրեցին՝ խոստանալով փոխադարձ օգնություն տրամադրել արտաքին ագրեսիայի դեպքում, ինչից հետո Փհենյանը հազարավոր զինվորներ, ինչպես նաև զենք-զինամթերք է ուղարկել Ռուսաստան։

  • Կիսվել: