շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի ռազմածովային զորքերին կոչ է արել պատրաստվել պատերազմի

Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի ռազմածովային զորքերին կոչ է արել պատրաստվել պատերազմի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր երկրի ռազմածովային ուժերին կոչ է արել «պատրաստվել պատերազմի» և պաշտպանել երկրի ծովային ինքնիշխանությունը: Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայտարարությանը։

Նշվում է, որ զմանավերի նավաշինարան այցելության ժամանակ Կիմ Չեն Ընը կոչ է արել ուժեղացնել երկրի ռազմածովային նավատորմը՝ պատերազմի նախապատրաստությունն ակտիվացնելու և ծովային ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ փետրվարի 2-ի առավոտյան, իր արևմտյան ափագծից Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ էր արձակել։ 

  • Կիսվել: