շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Կիևը սաբոտաժի է ենթարկում ռազմագերիների փոխանակման գործընթացը. Զախարովա

Կիևը սաբոտաժի է ենթարկում ռազմագերիների փոխանակման գործընթացը. Զախարովա

2024 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է Կիևին փոխանցել 935 ռազմագերի, սակայն Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են վերադարձնել միայն 279 զինծառայողի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:

«Ներկայումս Կիևի ռեժիմը բառացիորեն սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը, որն ինստիտուցիոնալացված էր ու արդյունքներ էր տալիս։ Նրանք կենտրոնացել են բացառապես զինյալների, ազգայնական գումարտակների զինվորների փոխանակման ուղղությամբ։ Նրանց հետաքրքրում են այն ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնց մենք բնութագրում ենք որպես ծայրահեղական և ահաբեկչական»,-նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ ուկրաինական կողմը ցանկանում է վերադարձնել նրանց, ովքեր կամավոր հանձնվել են գերության, ինչպես նաև օտարերկրացիներին:

 

  • Կիսվել: