կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիևը պետք է համարձակություն ունենա սպիտակ դրոշ բարձրացնելու և բանակցելու. Հռոմի պապ

Կիևը պետք է համարձակություն ունենա սպիտակ դրոշ բարձրացնելու և բանակցելու. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է համարձակություն ունենա բարձրացնելու սպիտակ դրոշ և համաձայնի Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին, տեղեկացնում է kommersant.ru-ն:

«Բանակցել» բառը համարձակ բառ է: Երբ տեսնում ես, որ պարտվել ես, որ ամեն ինչ լավ չէ ընթանում, պետք է համարձակություն ունենաս բանակցելու: Ես կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում մարդկանց մասին, քաջություն ունի բարձրացնելու սպիտակ դրոշը և բանակցություններ է վարում»,-ասել է նա:

  • Կիսվել: