Կիևը կարող է հույս դնել անսասան աջակցության վրա հիմա և ապագայում. Մակրոն
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հունվարին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հունվարից սկսած՝ Փարիզում մենք կշարունակենք այս աշխատանքը՝ Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, ինչն անհրաժեշտ պայման է երկարատև և կայուն խաղաղության համար»։
Մակրոնը նաև շեշտել է, որ Կիևը կարող է հույս դնել «անսասան աջակցության վրա հիմա և ապագայում»։


