կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կիևը երեք ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա

Կիևը երեք ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա

Կիևը երեք ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա, որոնք խոցվել են ՀՕՊ-ի կողմից։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
«Օգոստոսի 23-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կանխվել է Կիևի կողմից Մոսկվա քաղաքում երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը։ Մայրաքաղաքի վրա հարձակված ԱԹՍ-ներից երկուսը ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով՝ Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկինսկի շրջանների օդային տարածքում։
 
Երրորդ ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Կորցնելով կառավարումը` ԱԹՍ-ն բախվել է «Մոսկվա սիթի» համալիրի կառուցվող շենքին», - նշված է հաղորդագրությունում։ 
 
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժածներ չկան:

  • Կիսվել: