Կիևում պայթյուններ են որոտացել
Կիևում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Страна» թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ նախ հզոր պայթյունի ձայն է լսվել, որից հետո սկսել է ծխի սյուն բարձրանալ։ Օդային տագնապ, սակայն, չի հայտարարվել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին պայթյունից հետո շարունակվել են պայթյունների ձայներ լսվել։ Համացանցում հայտնված տեսանյութերից պարզ է դառնում, որ ինչ-որ բան շարունակում է պայթել անգամ ծխի հսկայական սյան բարձրանալուց հետո։
Ավելի ուշ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն արձագանքել է պայթյունների վերաբերյալ լուրերին՝ հայտնելով, որ դրանք տեղի են ունեցել մայրաքաղաքի Կոլցեվայա փողոցի շրջանում՝ արդյունաբերական գոտում։