Կիևում պարետային ժամի պայմանները վերանայվել են
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պարետային ժամի պայմանները վերանայվել են, տեղեկացնում է Ուկրինֆորմ-ը:
Նշվում է, որ պարետային ժամն այսօրվանից գործելու է 20:00-ից մինչև 07:00-ն: Այդ ընթացքում քաղաքում կարող են տեղաշարժվել միայն նրանք, որոնք ունեն Կիևի ռազմական հրամանատարության հատուկ անցագիր։ Անցագրերը տրվելու են միայն տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար: Նշված ժամերին քաղաքացիների ոտքով տեղաշարժը խստիվ արգելվում է:
Հաղորդվում է նաև, որ պարետային ժամի ընթացքում քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն օդային ազդանշանի դեպքում:
Հիշեցնենք, որ Կիևում պարետային ժամ սահմանվել էր փետրվարի 26-ին, երեկոյան ժամը 17:00-ից: