երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կիևում գիշերը մի քանի պայթյուն է որոտացել

Կիևում գիշերը մի քանի պայթյուն է որոտացել

Այս գիշեր օդային տագնապ հայտարարելուց հետո Կիևի տարբեր թաղամասերում 4  պայթյուն է որոտացել։  Այս մասին հայտնում է Կիևի պետական վարչակազմի պաշտոնական Telegram-ալիքը։

Ուկրաինայի ԱԻՆ աշխատակիցները մայրաքաղաքի պայթյունների մասին ահազանգեր են ստացել Կիեւի երեք շրջանների բնակիչներից, մինդեռ սոցցանցերում գրում են, որ առավոտյան լսվել է առնվազն չորս պայթյուն ՝ երկուսը ժամը 4:00 – ին եւ եւս երկուսը ՝ ժամը 5:00-ին (Կիևի ժամանակով)։

Տեղի բնակիչները պատմել են, որ պայթյունները հզոր են եղել։

«Արդեն տունը ցնցել է, փողոցներում գործել է ավտոմոբիլային ազդասարքը», - գրում են նրանք։

Նախնական տեղեկություններով ՝ ռուսաստանցիների արձակած հրթիռներն ընկել են բնակելի թաղամասում, գրում է Korrespondent-ը։

Նշվում է,որհամացանցում հրապարակվել է բնակելի բազմահարկ շենքում բռնկված հրդեհի լուսանկարը, որը կարող էր թշնամական գնդակոծության հետեւանք լինել: Ընդ որում, անվտանգության նկատառումներով տեղանքը չի ճշտվում՝ մինչև պաշտոնական հաստատումը։

 

 

  • Կիսվել: