երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կիևն ու Մոսկվան գերիների փոխանակում են իրականացրել

Կիևն ու Մոսկվան գերիների փոխանակում են իրականացրել

Կիևը և Մոսկվան հայտնել են գերիների մեծ խմբի փոխանակման մասին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր կողմից ազատ է արձակվել 107 գերի։

Նշվում է, որ ուկրաինական գերությունից ազատ արձակվածները կտեղափոխվեն Մոսկվա՝ ՊՆ-ի բուժհաստատություններում բուժվելու և վերականգնվելու համար։

Իր հերթին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ուկրաինա վերադարձած 107 գերիներից 74-ը ՛՛Ազովստալի՛՛ պաշտպաններից են։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների նախորդ փոխանակումն իրականացվել էր հոկտեմբերի 29-ին։

  • Կիսվել: