ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կիևն ինքն է հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունից. Զախարովա

Կիևն ինքն է հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունից. Զախարովա

Ժամանակն է, որ Կիևը և մյուս երկրները ճանաչեն Ուկրաինայում ստեղծված տարածքային իրողությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս իրողությունները Կիևի՝ 2014 թ. իշխանության եկած ղեկավարության քաղաքականության հետևանքն են: Ղրիմը վերադարձավ Ռուսաստանին, Դոնեցկը և Լուգանսկը դարձան անկախ պետություններ։ Հարկավոր է հարգել ժողովուրդների օրինական ընտրությունը»,- պարզաբանել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան պարբերաբար հրավիրել է արևմտյան երկրների ուշադրությունը Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակին, ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարմանը։

«Ներուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն կար, սակայն Կիևը հրաժարվեց գնալ այդ ճանապարհով, իսկ Արևմուտքի երկրները ոչինչ չարեցին դա կանխելու համար»,- հավելել է Զախարովան։

Պաշտոնյան հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով։

«Ցավոք, ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը չափազանց անկայուն է, բանակցային գործընթացն ուղեկցվում է Կիևի ու Արևմուտքի ագրեսիվ հռետորաբանությամբ, սպառազինության մատակարարումներով․ դա չի նպաստում պայմանավորվածություններ ձեռք բերելուն»,- հայտարարել է Զախարովան:

  • Կիսվել: