կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում․ Զելենսկի

Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուղերձում ամփոփել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անցկացրած հանդիպումներն ու բանակցությունների արդյունքները:

«Մենք տուն ենք վերադառնում լավ արդյունքով մեր երկրի և շատ կարևոր նորություններով՝ մեր մարտիկների համար»,- հայտարարել է Զելենսկին՝ մանրամասնելով, որ Կիևին սպասվում է զինամթերքի համալրում՝ ներառյալ հակաօդային պաշտպանություն, հրթիռներ, զրահատեխնիկա և հրետանի:

Ուկրաինայի նախագաի խոսքով՝ անկախությունից ի վեր առաջին անգամ Կիևը ստեղծել է անվտանգության հիմք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու ճանապարհին։

«Սրանք անվտանգության կոնկրետ երաշխիքներ են, որոնք հաստատում են աշխարհի լավագույն դեմոկրատական 7 երկրները: Մենք երբեք անվտանգության նման հիմք չենք ունեցել: Այս հիմքի վրա մենք կկառուցենք ամենահզոր երկրների հետ անվտանգության երկկողմ պայմանագրերի նոր, իրավաբանորեն պարտավորեցնող ճարտարապետություն»,- ասել է Զելենսկին:

Նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, թե արդյոք Ուկրաինան կլինի՞ ՆԱՏՕ-ում։ «Առաջին անգամ մեր բոլոր դաշնակիցները համաձայն են դրան, ինչպես նաև դաշինքի զգալի մեծամասնությունը եռանդուն առաջ է մղում այդ հարցը»,- վստահեցրել է Զելենսկին:

  • Կիսվել: