երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո. Մակեյ

Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո. Մակեյ

Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը՝ Գոմելի շրջանում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այն փաստը, մի քանի օրից բելառուսա-լեհական սահմանին հանդիպում կկայանա, հուսով եմ, ինքնին խոսուն է՛՛։

Նշենք, որ Բելառուսի Գոմելի մարզում այսօր կայացավ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը։

Բանակցություններում Մոսկվան ներկայացնում էին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։

Կիևը ներկայացնում էին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը։

  • Կիսվել: