երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին Ռուսաստանի հետ գործարքների համար. ԶԼՄ-ներ

ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին Ռուսաստանի հետ գործարքների համար. ԶԼՄ-ներ

ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին՝ Ռուսաստանի հետ գործարքների համար. թուրքական կողմին հարցրել են ռուսներին անշարժ գույքի վաճառքի պայմանագրերի մասին՝ գրում է Yeni Şafak թերթը։

Հրապարակման համաձայն՝ Թուրքիայում ԿՀՎ ներկայացուցիչը զանգահարել և բացահայտ սպառնացել է ռուսական ընկերությունների հետ բնակարանների գնման մեջ ներգրավված շինարարական ընկերությունների պաշտոնյաներին։

Wall Street Journal պարբերականի տեղեկությունների համաձայն էլ՝ ԱՄՆ-ը Թուրքիային զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ աշխատող թուրքական ընկերությունները կարող են ընկնել պատժամիջոցների տակ:

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն նախազգուշական նամակ է ուղարկել թուրքական բիզնես ընկերություններին, որում նշվում է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ բիզնես գործունեություն ծավալող թուրքական ընկերությունները ևս չեն խուսափի պատժամիջոցներից:

  • Կիսվել: