կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խստագույնս դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը․ Բորել

Խստագույնս դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը․ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես խստագույնս դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Ահաբեկչության  թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են»,- գրել է Բորելը։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն խստորեն դատապարտել էին տեղի ունեցած ահաբեկչությունը։

  • Կիսվել: