երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր հրդեհ՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում (տեսանյութ)

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեսում, հայտնել են ԱԻՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդումն ԱԻՆ-ը ստացել է ժամը 16։00-ին։ Հրդեհ է բռնկվել Ստեպնոյ գյուղում գտնվող պահեստում, որի տարածքը մոտ 3500 քմ է։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 45 մարդ և 14 միավոր տեխնիկա։

Ժամը 17։59-ին հրդեհը, որը տարածվել էր 5000 քմ տարածքում, մեկուսացվել է։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: