շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում․ հրապարակվել են կադրեր

Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում․ հրապարակվել են կադրեր

Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակի շրջանում, այրվում է մեկ հարկանի պահեստային շենք։ Այս մասին հայտնում է REN TV հեռուստաալիքը։

 

Ականատեսների տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում ծխի խոշոր աքուլաներ են բարձրանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, տուժածների մասին տվյալներ չկան:

 

Նախնական տվյալներով՝ պահեստի ներսում կարող են մարդիկ լինել։ Հրդեհի մակերեսը կազմում է 1,9 հազար քառակուսի մետր։

Հրշեջները սկսել են օգնություն խնդրող մարդկանց դուրս բերել այրվող պահեստային շենքից, գրում է ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: