հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոսելով Ղարաբաղի մասին՝ մենք շարունակում ենք մեր ճանապարհը նրանց հետ, ովքեր հասկանում են դա․ Էրդողան

Խոսելով Ղարաբաղի մասին՝ մենք շարունակում ենք մեր ճանապարհը նրանց հետ, ովքեր հասկանում են դա․ Էրդողան

Խոսելով Ղարաբաղի մասին՝ մենք շարունակում ենք մեր ճանապարհը նրանց հետ, ովքեր հասկանում են դա։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա հավելել է, որ ոմանք դա չեն հասկանում․ «Երբ ինչ-որ մեկի հետ խոսում եմ Սուրբ Սոֆիայի մասին, նա հասկանում է, թե ինչ նկատի ունեմ: Երբ մեկի հետ խոսում եմ Ղարաբաղի մասին, նա էլ է հասկանում։

Ինչ-որ մեկի հետ խոսելով Սև ծովում սպասվող գազի արդյունահանման կամ մեր անօդաչու թռչող սարքերի մասին, նրանք հասկանում են, թե ինչ ճանապարհով պետք է անցնեինք։ Բայց կան մարդիկ, ովքեր առ այսօր դեռ չեն հասկանում դա»,- ասել է Էրդողանը:

 

  • Կիսվել: