ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը փորձել է համբուրել Բերբոքին ԵՄ գագաթաժողովում

Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը փորձել է համբուրել Բերբոքին ԵՄ գագաթաժողովում

Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանը հինգշաբթի Եվրամիության Բեռլինում ընթացող նախարարների գագաթաժողովում փորձել է համբուրել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին, տեղեկացրել է Bild թերթը։

Ռադմանը սկզբում բռնել է գերմանացի գործընկերուհու ձեռքը, իսկ հետո այնպիսի շարժում արել, ասես թե ցանկանում է համբուրել Բերբոքի շուրթերը, գրել է թերթը՝ հղում կատարելով գագաթաժողովից արված լուսանկարին։ Սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարը արագ շրջվել է։

Ինչպես հավաստիացնում է Bild-ը, իրականում այդ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը ուշացել է ֆոտոսեսիայից։ Ռադմանն այդ կերպ ցանկացել է ողջունել գործընկերոջը, որովհետեւ այդ ընթացքում բոլոր նախարարներն արդեն միմյանց ողջունել էին։ Նշվել է, որ նա արդեն ներողություն է խնդրել Բերբոքից։

  • Կիսվել: