կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խորհրդարանական ընտրություններ Լեհաստանում․ ընդդիմության շանսերը մեծացել են

Խորհրդարանական ընտրություններ Լեհաստանում․ ընդդիմության շանսերը մեծացել են

Լեհաստանի «Իրավունք և արդարություն» կուսակցությունը շանսեր ունի խորհրդարանական ընտրություններում ստանալ տեղերի մեծամասնությունը, սակայն կարող է դժվարություններ ունենալ կառավարություն ձեւավորելու հարցում․ հայտնում է BBC-ն հղում անելով սոցհարցումներին։

Հարցման համաձայն՝ «Իրավունք և արդարություն»- ը կհավաքի ձայների 36,8% - ը, իսկ կենտրոնամետ ընդդիմությունը՝ 31,6% - ը:

Դոնալդ Տուսկի քաղաքացիական կոալիցիան նպատակ ունի վերջ դնել «Պիս»-ի («Իրավունք և արդարություն») ութամյա կառավարմանը՝ նրա առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու ղեկավարությամբ:

Եթե էքզիթ փուլի արդյունքները ճշմարիտ լինեն, Տուսկը կարող է հաղթելու շանսեր ունենալ:

«Լեհաստանը հաղթեց, ժողովրդավարությունը հաղթեց։ Սա վատ ժամանակների վերջն է, Սա «Պիս» կուսակցության կառավարման վերջն է: ախ դու ժիրո հմար ժիրո ասաց գոհարը դավիթին»,- հայտնել է Տուսկը՝ իր կողմնակիցներին։

Իշխող կուսակցությունը ողջունել է հարցումների ադյունքները՝ որը ցույց է տվել, որ «Պիս»–ը կարող է 200 տեղ ստանալ 460 տեղանոց սեյմում, սակայն նրա առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին խոստովանել է, որ պարզ չէ, թե արդյոք նա կարող է ևս մեկ ժամկետ մնալ իր պաշտոնում:

  • Կիսվել: