հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խավիեր Միլեյը սկսել է Արգենտինայի նախագահի պաշտոնում իր քառամյա ժամկետը

Խավիեր Միլեյը սկսել է Արգենտինայի նախագահի պաշտոնում իր քառամյա ժամկետը

Այս կիրակի՝ դեկտեմբերի 10-ին, Խավիեր Միլեյը սկսել է Արգենտինայի նախագահի պաշտոնում իր քառամյա ժամկետը, հայտնում է El Pais-ը։

Միլեյը բարձրացել է նախագահական նստավայրի աստիճաններով  իր քրոջ՝ Կարինա Միլեյի ուղեկցությամբ՝ իր ամենամոտ մարդու և  գործչի, որն, ինչպես սպասվում է, մեծ ազդեցություն կունենա նրա կառավարման օրոք, նշում է պարբերականը։

Երդմնակալությանը ներկա էին հրավիրված միջազգային առաջնորդներ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը և այլոք։

Միլեյը հաղթել է նոյեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 56%-ը։ Ըստ մի շարք լրատվամիջոցների, նա պաշտպանում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները և նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես պայքարի խորհրդանիշ, ընտրել է բենզասղոցը։

  • Կիսվել: