երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խարկովի ուղղությամբ լարված մարտեր են ընթանում

Խարկովի ուղղությամբ լարված մարտեր են ընթանում

Ռուս զինվորականները Խարկովի ուղղությամբ տեղակայում են ՏՕՍ-1Ա ՛՛Սոնցեպյոկ՛՛ ծանր կրակային համակարգեր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։

Նա նշել է, որ այս ուղղությամբ լարված մարտեր են ընթանում ուկրաինական զորքերի հետ, որոնք սեպտեմբերի 7-ին անցել են հակահարձակման։

Նշվում է նաև, որ ՏՕՍ-1Ա-ն նախատեսված է կենդանի ուժը, սարքավորումները և ամրությունները ոչնչացնելու համար:

Ինչպես ուրբաթ օրը հայտարարել էր Խարկովի մարզի վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը՝ ուկրաինացի զինյալները իրենց բոլոր ռեզերվները տեղափոխել են տարածաշրջան և հսկայական կորուստներ են կրում։

Իր հերթին Կուպյանսկի շրջանի ղեկավար Մաքսիմ Գուբինն ասել է, որ իրավիճակը բարդ է, սակայն ռուսական բանակը ամուր է պահում իր դիրքերը։

 

  • Կիսվել: