ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խարկովի գնդակոծության պատճառով 4 մարդ է զոհվել

Խարկովի գնդակոծության պատճառով 4 մարդ է զոհվել

Ուկրաինայի Խարկով քաղաքը գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Կա 4 զոհ։ Խարկովի վրա է արձակվել 15 ԱԹՍ, որոն մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով շրջանային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին։

x2.jpg (145 KB)

Քաղաքի երեք շրջաններում ԱԹՍ-ների հարձակումից վնասվել է եռահարկ բնակելի շենք, որտեղ փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվել է 3 փրկարար։ Երկրորդ հարվածի ժամանակ նրանք փլատակներից դուրս էին բերում 67-ամյա տղամարդու, որը ողջ է մնացել։

x4.jpg (165 KB)

x3.jpg (238 KB)

Լրատվամիջոցը հավելում է, որ ևս 1 կին զոհվել է, երբ ԱԹՍ-ները հարվածել են 14-հարկանի շենքի։ 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը երկրի վրա արձակել են 20 ԱԹՍ, որոնցից 11-ը հաջողվել է խոցել։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելգորոդի և Տուլայի մարզերում գիշերը խոցվել է 5 ուկրաինական ԱԹՍ։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում մարզից տարհանվել է 9000-ից ավելի երեխա։

  • Կիսվել: