շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կհանդիպեն Հունաստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչները

Կհանդիպեն Հունաստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչները

Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում, որի ընթացքում կքննարկեն վստահության ամրապնդման միջոցները: Այդ մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի Աթենքում։ «Հունաստանի պատվիրակությունը կգլխավորի դեսպան Թեոխարիս Լալակոսը, Թուրքիան՝ փոխարտգործնախարար Բուրակ Աքչապարը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև երկու երկրների զինված ուժերի բարձրագույն և ավագ սպաները: Վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023թ. նոյեմբերի 13-ին Անկարայում», - ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: