շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խակասիայում թոռանը ջեռոցում այրելու համար պապն ու տատն ազատազրկվել են

Խակասիայում թոռանը ջեռոցում այրելու համար պապն ու տատն ազատազրկվել են

Խակասիայի գերագույն դատարանը դատապարտել է 47-ամյա պապին և 42-ամյա տատին, որոնք իրենց 11 ամսական թոռանը այրել են ջեռոցում, տեղեկացնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ՌԻԱ Նովոստի-ին ։

Ինչպես պարզվել է՝ մեկ տարի առաջ Հարոյե գյուղում արբած պապը թոռնիկին հրել է վառվող վառարանը, իսկ մինչ այդ տատը, որը նույնպես աարբած էր, փորձել է խեղդել երեխային:

Նշվում է, որ նրանք հանցանքը գործել են թոռնուհու նկատմամբ անձնական թշնամանքի պատճառով, որը, իբր, երեխայի անընդհատ լացն էր:

Դատարանը տատին դատապարտել է 9, իսկ պապին՝ 15 տարվա ազատազրկման։

  • Կիսվել: