Խաղաղության խորհրդի անդամները Գազայի հատվածին կհատկացնեն ավելի քան 5 միլիարդ դոլար. Թրամփ
Խաղաղության խորհրդի երկրները խոստացել են Գազայի հատվածին հատկացնել ավելի քան 5 միլիարդ դոլար: Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Associated Press-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «2026 թվականի փետրվարի 19-ին մենք նորից կհրավիրենք Խաղաղության խորհուրդը և կտեղեկացնենք, որ մասնակիցները խոստացել են ավելի քան 5 մլրդ դոլար հատկացնել Գազայի հումանիտար կարիքների և վերականգնման համար»:
Բացի դրանիվ՝ Թրամփը հավելել է, որ երկրները պատրաստ են հազարավոր զորքեր և ոստիկաններ ուղարկել՝ պաղեստինյան անկլավում կարգուկանոնը պահպանելու համար։
ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել ՀԱՄԱՍ-ին «անհապաղ ամբողջական ապառազմականացում իրականացնել»։



