Խաղաղության գործընթացում առաջընթաց ենք գրանցում. Ուկրաինայի ԱԳՆ
Մոսկվայում բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կապ է հաստատել Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:
«Խաղաղության գործընթացում առաջընթաց ենք գրանցում: Ամերիկյան պատվիրակության կարծիքով՝ Մոսկվա այցը դրական ազդեցություն է ունեցել»,-նշել է նա:
ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Ուկրաինան զիջումների չի գնալու իր ինքնիշխանության հարցում, սահմանների ուժային փոփոխություն չի լինելու:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ Ռուսաստանում բանակցությունների արդյունքներից կախված՝ Կիևի թիմը, հնարավոր է, առաջիկայում հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով:


