շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կենտրոնական Եվրոպայի երկրները կրկնապատկել են ռազմական ծախսերը

Կենտրոնական Եվրոպայի երկրները կրկնապատկել են ռազմական ծախսերը

Արևմտյան և կենտրոնական Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը նախորդ տարի կազմել են 345 միլիարդ դոլար։ Դա առաջին անգամ գերազանցել է 1989 թվականի սառը պատերազմի ավարտի ցուցանիշն ու 30%-ով բարձր է եղել, քան 2013 թվականին:

2022թ․ փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո մի քանի եվրոպական երկրներ՝ Ֆինլանդիան (+36%), Լիտվան (+27%), Շվեդիան (+12%) և Լեհաստանը (+11%) կտրուկ ավելացրին իրենց ռազմական բյուջեները։ Մայրցամաքի մյուս երկրները, հատկապես Դանիան, հայտարարել են հաջորդ տասնամյակի ընթացքում պաշտպանական ծախսերը աստիճանաբար ավելացնելու պլանների մասին:

  • Կիսվել: