հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Կայացել են Իրան-Օման առաջին համատեղ զորավարժությունները

Կայացել են Իրան-Օման առաջին համատեղ զորավարժությունները

Իրանն ու Օմանն անցկացրել են առաջին համատեղ զորավարժությունը, գրում է parstoday.ir-ը:

«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ ԻՀՊԿ և Օմանի թագավորական նավատորմի ռազմածովային ուժերի մասնակցությամբ ծովում իրականացված փրկարարական համատեղ զորավարժությունը, որը կազմակերպել էր Օմանը, անցկացվել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային ջրերում և Հորմուզի նեղուցում:

Զորավարժությանը, որն իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացման և ծովային անվտանգության գործողությունների իրականացման նպատակով, մասնակցել է «Ջամարան» կործանիչը, ԻԻՀ նավատորմի հրթիռակիրը, Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի երկու մարտական նավեր, ինչպես նաև Օմանի ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումները։

Համատեղ զորավարժություններ են անցկացվել նաև Օմանի Ջաբալ Ալ-Խադեր նահանգում՝ «Լեռան բազեներ 1» անվամբ։

ԻԻՀ բանակի հայտարարության համաձայն՝ Օմանի խնդրանքի համաձայն՝ երկու երկրներն անցկացրել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություն՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի, կայուն անվտանգության և փորձի փոխանակման նպատակով։

Զորավարժությունը տևել է երկու օր։ Դրանում ներգրավված են եղել ԻԻՀ բանակի 65-րդ ցամաքային զորքերի բրիգադի արագ արձագանքման ստորաբաժանումներն ու հատուկ նշանակության ջոկատները և Օմանի ոստիկանության ռազմաօդային ուժերը։
Իրանը և Օմանը հարևան երկրներ են՝ հարուստ պատմությամբ և մշակութային ու կրոնական ընդհանրություններով, որոնք երկար տարիներ լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ։

  • Կիսվել: