երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կատարը հրադադարի նոր համաձայնագիր է ներկայացրել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին․ Bloomberg

Կատարը հրադադարի նոր համաձայնագիր է ներկայացրել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին․ Bloomberg

Կատարը հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ մարդկանց։

Նրանց խոսքով՝ ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում, իսկ Իսրայելն իր հերթին պետք է ազատ արձակի որոշ պաղեստինցի բանտարկյալների։ Համաձայնագրում խոսվում է նաև անկլավին մարդասիրական օգնության մասին. դրա ծավալները պետք է ավելանան։

Ինչպես նշում է գործակալությունը, զինադադարի հասնելուն խոչընդոտում են Գազայում գործողությունը շարունակելու մասին Իսրայելի հայտարարությունները, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չի ոչնչացվել։

Ավելի վաղ էմիրության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ Կատարի իշխանությունները շարունակում են միջնորդական ջանքեր գործադրել Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու համար։

  • Կիսվել: