երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կատարի էմիրը Էրդողանին ցույց է տվել Մեսսիի ստորագրությամբ Աշխարհի առաջնության գնդակը

Կատարի էմիրը Էրդողանին ցույց է տվել Մեսսիի ստորագրությամբ Աշխարհի առաջնության գնդակը

Հուլիսի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Կատար: Այդ երկրի էմիր շեյխ ալ Թամիմը Էրդողանին պաշտոնական արարողությամբ դիմավորել է մայրաքաղաք Դոհայում: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո Էրդողանը Կատարի ղեկավարին նվիրել է թուրքական արտադրության «Togg» մակնիշի ավտոմեքենա: Իր հերթին Կատարի Էմիրն էլ Էրդողանին է ցույց տվել Լիոնել Մեսսիի ստորագրությամբ գնդակ, որը հայտնվել թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ նույն  մեքենայից Էրդողանը  նաև նվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ բին Սալմանին՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում։

  • Կիսվել: