շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է, որ մարդասիրական այս կամուրջը շարունակվի․ Էրդողանը՝ ՌԴ-ի «հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվել մասին

Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է, որ մարդասիրական այս կամուրջը շարունակվի․ Էրդողանը՝ ՌԴ-ի «հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվել մասին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հուլիսի 17-ին, Սաուդյան Արաբիա թռչելուց առաջ Աթաթուրքի օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել՝ մեկնաբանելով հացահատիկի գործարքը դադարեցնելու Ռուսաստանի հայտարարությունը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ «չնայած (ռուսական կողմի) այսօր արված հայտարարությանը, ես կարծում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ մարդասիրական այս կամուրջը շարունակվի»։

«Հավանաբար մոտ ապագայում մենք պարոն Պուտինի հետ հեռախոսով քայլեր կձեռնարկենք՝ չսպասելով օգոստոսին»,- հավելել է նա։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին, որը նախատեսված է հաջորդ ամիս։

  • Կիսվել: