ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարծում եմ՝ մեր տարածաշրջանն ավելի ապահով է դարձել մեր համագործակցությունից. Ռայիսին՝ Պուտինին

Կարծում եմ՝ մեր տարածաշրջանն ավելի ապահով է դարձել մեր համագործակցությունից. Ռայիսին՝ Պուտինին

Թեհրանում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։

Իրանի նախագահն ընդգծել է, որ իրենց հանդիպումը լավ փորձ է տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացման առումով:

«Կարծում եմ, որ մեր տարածաշրջանն ավելի ապահով է դարձել այս փորձից, մեր համագործակցությունից։ Մյուս երկրները միայն ձևացնում են, թե պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն մեր հարաբերությունները և ահաբեկչության դեմ պայքարում մեր համագործակցությունն ապացուցել են, որ մենք կարող ենք հասնել այն նպատակներին, որոնք դրել ենք մեր առջև։ Կարծում եմ՝ սա շատ արժեքավոր և լավ փորձ է մեր տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացման առումով: Ես մեծ հույս ունեմ, որ Ձեր պաշտոնական այցը Իրան շրջադարձային փուլ կդառնա տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- նշել է Ռայիսին:

Վլադիմիր Պուտինն էլ ասել է, որ ՌԴ-Իրան առևտրի աճի առումով կարող են պարծենալ ռեկորդային թվերով։

«Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը միջազգային անվտանգության հարցերի շուրջ՝ զգալի ներդրում ունենալով սիրիական հակամարտության կարգավորման գործում»,-նշել է Ռուսաստանի նախագահը։

 

  • Կիսվել: