Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնությանը․ Թրամփը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին
Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնությանը։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ: Այս մասին Ուկրաինայում խաղաղության բանակցությունների մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Կան զգայուն, բայց ոչ անլուծելի հարցեր, որոնք անհրաժեշտ է կարգավորել։ Կպահանջվեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակական բանակցություններ»,-ասել էր նա:


