Կարտապոլովը Գրենլանդիայի հնարավոր միացումն ԱՄՆ-ին անվանել է ռազմական սպառնալիք ՌԴ-ի համար
Գրենլանդիայի հնարավոր միացումն ԱՄՆ-ին ռազմական սպառնալիք է Ռուսաստանի համար, քանի որ հիպոթետիկ միջմայրցամաքային բախման դեպքում այն կարող է պլացդարմ դառնալ ԱՄՆ-ի համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, սպառնալիք է։ Քանի որ Գրենլանդիան շատ մեծ տեղ է զբաղեցնում Արկտիկայում՝ ուղիղ ելք ստեղծելով դեպի այնտեղ, այդ պատճառով դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Աշխարհում անհնարին ոչինչ չկա, և միջմայրցամաքային ապագա հիպոթետիկ բախման դեպքում դա լավ պլացդարմ է Ամերիկայի համար»։
Ավելիի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նորանշանակ նախագահԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է ԱՄՆ-ի մաս դառնա: